Քուն, քնի խանգարումներ
Մերկ քնելու 5 պատճառ. med.news.am
Գիշերային զգեստներով անկողին մտնելը շատերի մոտ վաղուց արդեն սովորություն է դարձել՝ չնայած բազմաթիվ գիտական հետազոտությունների արդյունքներն այն մասին են վկայում, որ այդ կերպ կարող եք քնի որակի վրա բացասական ազդեցություն թողնել, հիշեցնում է Medical Daily-ն:
Ընդհանուր առմամբ, ամերիկացիների ընդամենը 10 տոկոսն է մերկ քնում, այնինչ գիշերային հագուստներից ազատ քունը կարող է մի շարք առումներով՝ սկսած հորմոնալ հավասարակշռությունից մինչեւ ինտիմ կյանքի որակ, օգտակար լինել օրգանիզմի համար.
- Որակյալ եւ խորը քուն
Որակյալ քունը շատերի համար անհասանելի է մնում. մեկն անընդհատ արթանանում է քնից, մյուսը՝ այս ու այն կողմ շուռ գալիս, երրորդը՝ ժամանակ չունի քնելու, իսկ չորրորդն՝ ընդհանրապես անքնությամբ է տառապում: Ննջասենյակի ջերմաստիճանը եւ շրջակա միջավայրն օպտիմալ քնի կարեւորագույն գործոններից են համարվում: Կազդուրիչ արդյունքի հասնելու համար սենյակի ջերմաստիճանը պետք է 16-20°C սահմաններում լինի: Գիշերային զգեստները բարձր են պահում մարմնի ջերմաստիճանը եւ այդ կերպ զով միջավայրի ցանկալի ազդեցությունը չեզոքացնում: - Երիտասարդ արտաքինիգրավական
Ննջասենյակի ջերմաստիճանը 21°C-ից ցածր պահելով՝ ծերացման դեմ աշխատող հորմոնի (մելատոնինի) բարեկարգ աշխատանքի շնորհիվ, մարմնին վերագեներացվելու եւ մաշկին ու մազերին առավել թարմ տեսք հաղորդելու հնարավորություն կընձեռեք: Իսկ ահա շոգ պայմաններում օրգանիզմն ի վիճակի չէ սեփական զովությունը պահպանել, ուստի մելատոնինի օգնությանն է դիմում եւ այդ կերպ հորմոնի աշխատանքի արդյունավետությունը նվազեցնում: - Հավելյալ քաշի կորուստ
Բարեկարգ քունը ճարպերի կուտակման պատճառ համարվող սթրեսի դեմ պայքարի լավագույն միջոցն է: Խոսքը, մասնավորապես, սթրեսի համար պատասխանատու հորմոնի՝ կորտիզոլի մասին է, որի արտադրությունը հանգստի ռեժիմի պայմաններում, բնականաբար, նվազում է: Իսկ երբ անհարմար ջերմաստիճանի կամ որեւէ այլ գործոնի ազդեցությամբ անհանգիստ քուն եք մտնում եւ առավոտյան կորտիզոլի մեծ քանակով արթնանում՝ հորմոնի հրահրմամբ չափից դուրս մեծ ախորժակ դրսեւորելու եւ ձեռքի տակ ընկածն ուտելու ռիսկը, բնականաբար, մեծանում է: - Ավելի լավ ինտիմ կյանք
Զուգընկերոջ հետ մերկ քնելով՝ օրգանիզմում «սիրո» հորմոնի՝ օքսիտոցինի արտադրություն կխթանեք, ինչն, իր հերթին, կարող է, ի հակադրություն կորտիզոլի եւ արյան բարձր ճնշման ազդեցությամբ ի հայտ եկած սթրեսի եւ դեպրեսիայի, սեռական գրգռվածության եւ օրգազմի բարձր հավանականության հանգեցնել: Իսկ որ օրգազմը անքնության դեմ պայքարի լավագույն միջոցն է՝ թերեւս բոլորը գիտեն: - Պաշտպանում է հեշտոցը
Կանանցից շատերը խուսափում են մերկ քնելուց՝ կարծելով, թե դա հիգիենիկ չէ: Իրականում, ինչպես Լոս Անջելեսի համալսարանի գիտահետազոտական խմբերն են պարզել, վնասակար մանրէներն առանց գիշերազգեստի քնած կնոջ հեշտոց ավելի մեծ դժվարությամբ են ներթափանցում: Պատճառն օդափոխությունն է. առավելապես չոր հեշտոցում սնկային բորբոքումների առաջացման հավանականությունը նշանակալիորեն ցածր է:
Տղամարդկանց պարագայում մերկ քունը կարող է սերմնահեղուկի որակի բարձրացման հանգեցնել:
11.07.2014 Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. infosmi.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համարպատասխանատվություն չի կրում
Loading...
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ